17:10
Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

Փարիզում ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել: Ինչպես Թվիթերի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ հայտնում է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հոգևոր արարողությունը տեղի է ունեցել Սբ Տիրամայր տաճարում:

«Փարիզում Սբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և ոգեկոչվել է 1.5 միլիոն զոհերի հիշատակը»,- գրել է դեսպան Տոլմաջյանը:

Просмотров: 639 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Հայոց ցեղասպանության | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0