21:15 Պարգև սրբազան. Կանգնած ենք սարի պես․․․ | |
|
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է բոլոր նրանց, ովքեր կարող են զենք վերցնել ու պաշտպանել առաջին գծում կռվող տղաների թիկունքը: «Թույլ տվեք իմ հիացմունքն արտահայտել մեր 18-20 տարեկան տղաներին: Իրոք, հերոսների հերոս են, անհավասար պայքարի մեջ ենք, դաժան պատերազմ է թուրք- ադրբեջանական ալյանսի դեմ գումարած միջազգային ահաբեկիչներ: Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում: Բայց 90-ական թվականներին, Ապրիլյան պատերազմին երբեք չեմ դիմել այս խոսքով ու այս կոչով, հիմա դիմում եմ, կարևորում եմ, որ պետք է դիմեմ ձեզ: Մեր տղերքն առաջնագծում հակահարված կարողանում են տալ, բայց պետք է առաջ գնան: Առաջ գնալու համար պետք է իրենց թիկունքը պահել, որպեսզի թշնամին չգա, չշրջապատի: Դրա համար կոչ եմ անում՝ ով ի վիճակի է զենք վերցնել, վերցրեք և եկեք, երկրորդ, երրորդ գիծը պահեք, որ տղերքի թիկունքը պահենք, որ իրենք հանգիստ հակահարվածից հետո գնան առաջ ու ետ մղեն թշնամուն: Չեն կարող առաջ գնալ, ետ նայել, տեսնել, թե ինչ է կատարվում: Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք: Վստահ եմ՝ ինչպես Սարդարապատում, այնպես էլ այսօր, որտեղ մեր ճակատագիրն է լուծվում, մեր համազգային ուժով, մասնակցությամբ մենք կլուծենք մեր հարցերը: Սպասում եմ ձեզ»,- ասում է Պարգև սրբազանը: Տեսանյութը՝ Առաջին ալիքի «Լուրերի» յութուբյան էջից:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |