16:20
Պապիկյանն ընդունել է «Ռուսատոմ սերվիս»-ի գլխավոր տնօրենին

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան նախարար- խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովին և ՌԴ «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը, ատոմակայանի ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև երակարաժամկետ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել աշխատանքային հանդիպումների և մասնագիտական խորհրդակցությունների միջոցով ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների սահուն կյանքի կոչման գործընթացը: 

Просмотров: 448 | Добавил: manomin98 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0