18:15 Ութ բան, որ պետք է անել, եթե պլանավորում եք հղիանալ | |
|
Հղիությունը կնոջ կյանքի կարեւորագույն փուլերից է, եւ դրան պետք է նախապատրաստվել ոչ միայն հոգեպես, այլեւ ֆիզիկապես: Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարգի բերել օրգանիզմը, եթե պլանավորում եք հղիանալ: 1. Հանդիպումներ ունեցեք գինեկոլոգի հետ Հղիության ընթացքում կինը պարբերաբար կոնսուլտացիաների է գնում բժիշկի մոտ, սակայն մինչ հղիանալը եւս չէր խանգարի այցելել գինեկոլոգին՝ նախնական զննում կամ սկրինինգ թեստ անցնելու համար: 2. Թողե՛ք խմելը եւ ծխելը Ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումը հղիության ընթացքում երբեք դրական երեւույթ չի համարվել: Սակայն մինչ հղիությունը եւս կարեւոր է դրանցից ձերբազատվելը, քանի որ դրանք կարող են խոչընդոտել հղիանալու գործընթացը կամ մեծացնել վիժման հավանականությունը: 3. Հանե՛ք սննդակարգից կոֆեինը Օրական երկու բաժակից ավելի սուրճը եւ 5 բաժակից ավելի գազավորված ըմպելիքը նույնպես կարող են խոչընդոտել հղիանալուն: 4. Սնվե՛ք առողջ Հղիությունը հրաշալի առիթ է, որպեսզի վերջապես ազատվեք անառողջ սննդից, որոնք ոչ օգտակար կալորիաներ են պարունակում: Ձեր սննդակարգում ընդգրկեք բանջարեղեն, մրգեր, սպիտակուցներ եւ ամբողջական հացահատիկներ: 5. Ազատվե՛ք ավելորդ կիլոգրամներից Ավելորդ քաշը հղիության ընթացքում կարող է հանգեցնել շաքարային դիաբետի կամ արյան բարձր ճնշման: Այդքան էլ լավ միտք չէ փորձել նիհարել հղիության ընթացքում, այնպես որ՝ լավ կանեք անել դա մինչ հղիանալը: 6. Մարզասրահ այցելեք Մարզանքը ոչ միայն օգնում է նիհարել, այլեւ առավել ճկուն դարձնում մարմինը, ինչը բարենպաստ է ծննդաբերության համար: Հղիանալուց հետո կարելի է հաճախել հատուկ հղիների համար նախատեսված մարզումների: 7. Պատվաստվե՛ք Որոշ հիվանդություններ հղիության ընթացքում կարող են վնասել պտղին: Այդ իսկ պատճառով կարեւոր է խոսել բժիշկի հետ՝ պարզելու համար, թե ինչ պատվաստումներ են անհրաժեշտ հղիությունից առաջ: 8. Ուշադիր եղեք դեղերի նկատմամբ Կարեւոր է, որպեսզի Ձեր բժիշկն իմանա, թե Դուք ինչ դեղեր եք խմում, անգամ եթե դրանք վիտամիններ են կամ խոտաբույսեր: Որոշ դեղեր կարող են ազդել պտղի վրա: Աղբյուրը՝ doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |