19:45 Ուորեն Բաֆեթը՝ ճիշտ ներդրումներ կատարել | |
|
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ամերիկյան Berkshire Hathaway ընկերության գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթը, խորհուրդ է տվել ներդրումներ կատարել բաժնետոմսերի մեջ՝ դեմ արտահայտվելով պարտատոմսեր գնելուն: Այս խորհուրդները նա տվել է բաժնետերերին ուղղված իր տարեկան հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում: Ըստ Բաֆեթի՝ «ժամանակը, ներքին խաղաղությունը, գործարքների և միջնորդավճարների քանակի լայն դիվերսիֆիկացումը և մինիմիզացիան» կապիտալի հիմքն են: Ինչպես նշել է միլիարդատերը, այս պահին պարտատոմսերի համար ճիշտ ժամանակը չէ: Բաֆեթը մռայլ ապագա է կանխատեսել նրանց համար, ովքեր ներդրումներ են կատարում ֆիքսված եկամտի գործիքներում:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |