23:00 «Ուոլտեր Միթիի աներևակայելի կյանքը» (ԱՄՆ, 2013) | |
|
Ուոլտեր Միթին աշխատում է Life պարբերականում և ապրում է ոչնչով աչքի չընկնող, անհետաքրքիր կյանքով: Նրա աշխատանքն էլ նույնքան միապաղաղ ու ձանձրալի է: Միակ բանը, որ ուրախացնում է Ուոլտերին, նրա գործընկերուհին է՝ Շերիլը, որին էլ նա չի կարողանում զգացմունքները խոստովանել ամաչկոտության պատճառով: Ուոլտերը շատ է երազում և մտքում զարմանալի ճամփորդություններ է կատարում, իրեն սուպերհերոս երևակայում չնայած նրան, որ կյանքում ոչ մի աչքի ընկնող բան չի արել: Եվ ահա պարբերականի վերջին համարը լույս տեսնելու համար Ուոլտերին անհրաժեշտ է գտնել հայտնի ճանապարհորդ Շոն Օ՛Քոնելի կորած լուսանկարը: Սակայն նկարը գտնելն այնքան բարդ է, որ ավելի նախընտրելի է հենց իրեն՝ Շոնին գտնելը: Օ՛Քոնելին փնտրելու դուրս գալով՝ Ուոլտերը նույնիսկ չէր էլ կասկածում, որ ճամփորդությունը նրա կյանքի ամենանշանակալից իրադարձությունը կդառնա ու հիմնովին կփոխի այն: Ֆիլմի թրեյլերը՝
Ֆիլմը դիտեք այստեղ։ Իսկ գիտե՞ք որ
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |