11:41 Ուղղակի պետք է ուժեղ լինել․ Արսեն Ջուլֆալակյան | |
|
Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Լոնդոնում ընթանում է Մեծ Յոթնյակի երկրների ԱԳՆ-րի հանդիպումը։ Ի թիվս տարբեր խնդիրների՝ քննարկվելու է նաև ռուս ընդդիմադիրներից մեկի հանդեպ 2020թ. օգոստոսին, մեջբերում՝ «քիմիական զենքի օգտագործման և «նովիչոկ» նյութով նրա թունավորման հարցը»(մեջբարման ավարտ)։ Մի կողմ դնենք, թե ամենից շատ ովքեր էին հետաքրքրված այդ գործչի թունավորմամբ և ով, ինչ ստացավ այդ գործողությունից։ Արձանագրենք, որ փաստորեն միջազգային հանրությունը առավել մեծ ուշադրություն է դարձնում մեկ մարդու թունավորման փորձին (որից, ի դեպ, ոչ ոք չի մահացել), քան 44 օրյա Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակչության հանդեպ քիմիական զենքի բազմակի և բացահայտ օգտագործմանը (զոհերի թիվը դեռ պարզ չէ)։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հումանիստական արժեքների և մարդու իրավունքների մասին։ Ուղղակի պետք է ուժեղ լինել և պայքարել սեփական իրավունքների համար»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |