21:30
Ուղեղի ցնցումը կանանց «հակացուցված» է

Հետևելով երիտասարդ մարզիկների ստացած վնասվածքներին, գիտնականները եզրակացրել են, որ կանանց վրա ուղեղի ցնցումն ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան տղամարդկանց: Ուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի թեթև տեսակներից է, որն արտահայտվում է գիտակցության կարճատև կորստով: Այն հաճախ ուղեկցվում է գլխացավով, սրտխառնոցով, ականջների մեջ աղմուկով և այլն:

Քեթրին Օ'Քոնորը հետազոտել է հարյուրավոր կանանց ու տղամարդկանց, և պարզվել է, որ նրանց մեկ քառորդը տարբեր իրավիճակներում ուղեղի ցնցում են ստացել: Պարզ է դարձել, որ իգական սեռի ներկայացուցիչներն ուղեղի ցնցման հետևանքները ծանր են տանում, մինչդեռ տղամարդկանց դեպքում դա այդքան էլ նկատելի չէ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի ցնցում ստացած կանայք վատ են հիշում անցած իրադարձությունները:

Категория: Հոգեբանական | Просмотров: 1144 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0