23:30 Ովքեր են ծրագրավորում խաղերը | |
|
Բոլորս գիտենք՝ ինչքան եք սիրում օրերով համակարգչային գրաֆիկական խաղեր խաղալ: Եվ հենց որևէ թերություն եք գտնում խաղում, անմիջապես հիշում եք խաղի հեղինակներին՝ իհարկե նրանց հասցեին մի քանի «քաղցր խոսք» ասելով: Իսկ եթե ասենք, որ խաղի ծրագրավորողներ գոյություն չունե՞ն: Հետաքրքրե՞ց: Կարդացեք մինչև վերջ: Իրականում խաղերի ծրագրավորումն իր մեջ ընդգրկում է մի ամբողջ թիմ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է կոնկրետ ասպեկտի համար: Ներկայացնում ամենատարածված մասնագիտությունները, որոնք ընդգրկված են խաղերի ծրագրավորման մեջ: Գեյմդիզայներ Ծանոթացեք, նա խաղային տիեզերքի հեղինակն է: Հենց այս հատուկ դիզայներն է կազմում խաղի սյուժեն, ստեղծում հերոսներին, նկարագրում է նոր աշխարհը և այն լցնում հետաքրքիր իրերով, հանելուկներով, և, ամենակարևորը, պահում է խաղի բալանսը: Այսպես ասած՝ յուրօրինակ սցենարիստ: Այնպես որ, եթե ձեր պերսոնաժն ինչ որ աստիճանի հասնելուց հետո չի կարողանում ոչ մեկին սպանել, հարցերը կարող եք ուղղել հենց գեյմդիզայներին: Թեև մասնագիտությունը շատ բարդ է, բայց աշխատանքի ընդունվելու համար պահանջները մեծ չեն.
Կախված նախագծիի ծավալներից՝ աշխատավարձն այստեղ տատանվում է 206 հազար դրամից մինչև 824 հազար դրամ: Կան ընկերություններ, ինչպես օրինակ Mail.ru-ն, որոնք նախընտրում են գինը պայմանավորվել հարցազրույցների ընթացքում: Գեյմդիզայների առանձնահատկությունը նրանում է, որ նա պարտավոր չէ իմանալ ծրագրավորման լեզուներ: Նկարիչ Եթե մտածում եք, որ նկարիչները վաստակում են հրապարակներում դիմանկարներ նկարելով՝ չարաչար սխալվում եք: Խաղային իդուստրիան և նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին նկարիչներին վերագտնել իրենց տաղանդը ռեալիզացնելու հնարավորությունները: Հիմա նրանք զբաղվում են կերպարների և տեղանքի նկարազարդմամբ, այդ պտճառով էլ նրանք հաճախ աշխատում են 3D գրաֆիկայով: Խաղային համակարգում բարձր են գնահատվում այն նկարիչները, որոնք կարողանում են.
Նրանց աշխատավարձն սկսում է մոտ 250 հազար դրամից: Քարտեզների և հարթությունների դիզայներ Եթե գեյմդիզայները մտածում են սյուժեն, ապա քարտեզների դիզայներները մշակում են այսպես ասած >, որոշելով՝ ինչը որտեղ պետք է գտնվի: Հիմնականում նրանք ստեղծում են լանդշաֆտներ, նկարագրում ճանապարհները և կերպարներին շարժունակություն հաղորդում: Իմացեք, եթե մի քանի աշխարհ անցնում եք առանց որևէ արագ անցումների, դա քարտեզի դիզայների թերությունն է: Աշխատելու համար անհրաժեշտ է.
Քարտեզի դիզայների պահանջարկն այնքան էլ մեծ չէ, փոխարենը վարձատրությունն է ամենաբարձրը՝ 560 հազար դրամ: Ծրագրավորող Ծրագրավորողը կյանքի է կոչում թիմի մնացած անդամների երևակայությունը: Եթե խաղը պարզապես չի աշխատում, ուրեմն դա ծրագրավորողի թերությունն է: Ի միջի այլոց, հենց նրանց են շատ հաճախ անվանում խաղի մշակողները, թեև դա այնքան էլ այդպես չէ: Խաղի ծրագրավորողը պետք է ունենա հետևյալ կարողությունները.
Կարևոր է ընդգծել, որ ծրագրավորողները շատ աշխախ ախշատում են թիմից դուրս՝ ֆրիլանս և աշխատավարձն էլ համեմատաբար բարձր է: 400 հազար դրամ: Աղվան Ասոյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |