21:00 Ով վախկոտ է, վախից էլ կմեռնի. Լեոնարդո դա Վինչի | |
|
Ճյուղին թառած երկու բվեճ հետևում էին նապաստակին, որն աշնանային խոզանի մեջ լեղապատառ դեսուդեն էր նետվում՝ ասես ետևից մի ամբողջ շնաոհմակ էր ընկել: - Խեղճ շլդիկ,- ասաց բվեճներից մեկը: - Անգամ սեփական բնում թաքնվելու քաջություն չունի: - Ինչո՞ւ,- հետաքրքրվեց մյուսը: - Որովհետև վախկոտ է: - Զարմանալի է, սեփական տանն ինչի՞ց պիտի վախենա: - Դրանց ցեղն է էդպես,- պատասխանեց առաջին բվեճը: - Նրանք ապրում են մշտական սարսափի մեջ, իսկ վախի աչքերը մեծ են: Առանձնապես տարվա այս ժամանակներին, երբ սկսվում է տերևաթափը, նապաստակները, գույնզգույն տերևների անձրևից վախեցած, վազում են այսահարի պես: Նրանց ահ է պատճառում բնության մեջ տեղի ունեցող ամեն մի փոփոխություն: - Դուրս է գալիս, ուրեմն, որ նապաստակները վախկոտ են: - Իհարկե: Ահա, թեկուզ այս շլդիկը: Սա ամայի դաշտով այնքան է դեսուդեն վազվզելու, մինչև որ ընկնի թակարդը, կամ վարպետ որսորդի նշանառության տակ: Ճիշտ է ասված՝ ով վախկոտ է, վախից էլ կմեռնի: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |