14:13 Օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցմանն առնչվող նախագծը մերժվեց | |
|
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է ավելացնել օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվող համարժեք փոխհատուցման չափը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |