|
Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը սպառնում է իրեն և իր ընտանիքին։ Մուրազին հավելել է, որ մանրամասնները քիչ անց կներկայացնի։
Գրառմանը արձագանքել է Ոստիկանության հասարակայնության և լրատվության կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անելով հետևյալ մեկնաբանությունը․
«Ոստիկանության պետը ձեզ և առհասարակ որեւէ մեկին չի սպառնում, հակառակը՝ ոստիկանության պետն ու նրա ղեկավարած կառույցը կոչված են պաշտպանելու ձեզ և բոլորին ամեն տեսակ սպառնալիքից։
Ես ձեզ առաջարկեցի ոստիկանությունում հաղորդում տալ և դրանով հնարավորություն ընձեռել բացահայտել ձեր հետ կատարվածը։
Փոխարենը նախընտրեցիք հրապարակավ մերկապարանոց հայտարարությամբ հանդես գալ։ Եթե դուք իրականում ուզում եք պարզել կատարվածը, ապա մի և օրինական ձև կա՝ դիմել իրավապահ կառույցին, հակառակ դեպքում ստիպված ենք կարծել, որ ձեր ասածները միայն ու միայն աղմուկ բարձրացնելու ու դրանից ինչ-ինչ շահ քաղելու նպատակ է հետապնդում»։
|