10:00
«Ոսկե գլոբուսի» հաղթողները

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» 77-րդ կինոմրցանակաբաշխությունը: Լավագույն կարճ սերիալ է ճանաչվել «Չեռնոբիլ» սերիալը Չեռնոբիլի ԱԷԿ վթարի մասին:

Լավագույն դրամա է ճանաչվել բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» ֆիլմն Առաջին համաշխարհային պատերազմի մասին:

Դրամա ժանրում լավագույն դերասան է ճանաչվել Խոակին Ֆենիքսը «Ջոկեր» ֆիլմում խաղացած դերի համար: Համանուն ժանրում լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլմում խաղացած դերի համար»:

Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը ճանաչվել է լավագույնը մյուզիքլ/կատակերգություն ժանրում, իսկ Տարանտինոն «Ոսկե գլոբուս» է ստացել լավագույն սցենարի համար:

Ֆիլմում խաղացած դերի համար Բրեդ Փիթը ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասան:

Категория: Cinema | Просмотров: 2846 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Ոսկե գլոբուս» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0