11:05 «Ոսկե Գլոբուս 2021»-ի մրցանակակիրները | |
|
Փետրվարի 28-ին կայացավ «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակի հանձնման 78-րդ արարողությունը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն կայացել է կիսավիրտուալ ձևաչափով և հեռարձակվել է միանգամից երկու՝ Լոս Անջելեսի և Նյու Յորքի բեմերից։ «Լավագույն օտարալեզու ֆիլմ»` «Մինարի», ռեժիսոր՝ Լի Այզեք Չուն «Լավագույն ռեժիսոր»` Քլոե Չժաո («Քոչվորների երկիրը») «Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ»` «Թագ» (2016-2020) «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ»` «Բորատ 2» (2020), ռեժիսոր՝ Ջեյսոն Ուոլիներ «Լավագույն մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ»` «Թագուհու գամբիտը», ռեժիսոր՝ Սքոթ Ֆրենկ «Լավագույն հեռուստասերիալ՝ կատակերգություն կամ մյուզիքլ»` «Շիթս Կրիկ» «Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասան»` Չեդվիկ Բոուզման («Մա Ռեյնի․ Բլյուզի մայրը») «Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասանուհի»` Անդրա Դեյ «Միացյալ Նահանգները ընդդեմ Բիլլի Հոլիդեյի», 2021) «Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի»` Անյա Թեյլոր-Ջոյ («Թագուհու գամբիտը») «Կատակերգություն կամ մյուզիքլ ժանրում լավագույն դերասան»` Սաշա Բարոն Քոեն («Բորատ 2») «Կատակերգություն կամ մյուզիքլ ժանրում լավագույն դերասանուհի»` Ռոզամունդ Փայկ («Խաբեբան», 2020) «Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասան»` Ջոշ Օ'Քոնոր («Թագը») «Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասանուհի»՝ Էմմա Կորին («Թագը») «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Դանիել Կալույա («Հուդան և Սև մեսիան») «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Ջոդի Ֆոսթեր («Մավրիտանիացին») «Լավագույն սցենար»՝ Ահարոն Սորկին («Չիկագոյի յոթնյակի դատավարությունը») «Լավագույն անիմացիոն ֆիլմ»` «Հոգի» | |
|
| |
| Всего комментариев: 0 | |