17:50 «Ոսկե ծիրանը» Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի բացօթյա ցուցադրություն է իրականացրել | |
|
Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի ստեղծման 40-ամյակի առթիվ՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կինոնկարի բացօթյա ցուցադրություն է իրականացրել «ՌիվեռՍայդ» ավտոմոբիլային կինոթատրոնում։ Կինոդիտումն անցկացվել է հուլիսի 20-ի երեկոյան։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրանի» մամուլի ծառայությունից։ «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը փաստում է՝ հրաշալի հնարավորություն էր կինոյին կարոտ մարդկանց փորձել ինչ-որ կերպ ֆիլմ ցույց տալ, այն էլ՝ ոչ թե օնլայն, այլ ապահովել կոլեկտիվ կինոդիտումը։ «Միակ հնարավոր ձևաչափը, հաշվի առնելով իրավիճակը, սա էր։ Պետք է ասել, որ նմանատիպ ցուցադրությունները նոր երևույթ են Հայաստանի համար, սակայն արտերկրում շատ ընդունված ձևաչափ է»,-նշեց նա՝ առանձնահատուկ ընդգծելով, որ չնայած համավարակին հուլիսին փառատոնը հանդես է եկել ինչպես օնլայն, այնպես էլ՝ կենդանի նախաձեռնություններով: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |