21:45 «Ոսկե ծիրան»-ը կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում | |
|
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը՝ իր «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակներում նոյեմբերի ընթացքում կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում։ Մինչև նոյեմբերի 26-ն անցկացվող «Հայացք՝ Կանադա» հատուկ ծրագիրն իրականություն է դարձել Telefilm Canada-ի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունից։ «Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կցուցադրվեն նաև Թորոնթոյի ՄԿՓ-ում Լավագույն կանադական խաղարկային ֆիլմ և Լավագույն ֆիլմ «Կանադական էկրան» մրցանակներին արժանացած Սոֆի Դըռասպի «Անտիգոնե» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն կանադական ֆիլմ մրցանակին արժանացած Կլոդ Դըմերսի «Մի կին՝ մայրս» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն ազգային լիամետրաժ ֆիլմի համար ժյուրիի հատուկ մրցանակի արժանացած Դընի Կոտեի «Ուիլքոքսը», հայ-կանադական համատեղ արտադրության Կարինե Թորոսյանի «Այստեղ և այնտեղ» ֆիլմը։ Կինոցուցադրությունները կկայանան մինչև նոյեմբերի 26-ը «Կինոպարկ» և «ՍինեմաՍթար» կինոթատրոններում։ «Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կկայանա նաև օնլայն զրույց Դընի Կոտեի հետ, որը կհեռարձակվի փառատոնի պաշտոնական էջում։ Հայ հանրությունը ճանաչում է Կոտեի ֆիլմերը, քանի որ դրանցից առնվազն երեքը ցուցադրվել են «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում։ Տեղի կունենա նաև մեկ այլ առցանց միջոցառում։ Կկազմակերպվի պանելային քննարկում՝ «Կանադական կինոն համավարակի ընթացքում և հետո» խորագրով, որին հանդես կգան Ատոմ Էգոյանը, Սոֆի Դըռասպը, Կլոդ Դըմերսը, ինչպես նաև ներկայացուցիչ Telefilm Canada-ից։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |