20:00 «Օսկարի» հավակնորդների համար նոր պահանջներ են սահմանվել | |
|
Ամերիկյան կինոակադեմիան նոր պահանջներ է մտցրել «Օսկարի» հավակնող ֆիլմերի հեղինակների համար: Նոր պահանջները վերաբերում են «Լավագույն ֆիլմ» մրցանակի հավակնորդներին: Կանոնների նպատակն է պայքարը ռասսայական, էթնիկ, սեռական և այլ փոքրամասնությունների ու կանանց նկատմամբ ճնշումների դեմ: kulturomania.ru-ի հաղորդմամբ, որպեսզի ֆիլմը կարողանա հավակնել «Օսկարի», պետք է համապատասխանի 4 չափանիշի: Առաջին կամ երկրորդ պլանի առնվազն մեկ դերասան պետք է ներկայացնի ռասսայական կամ էթնիկ փոքրամասնություն, կամ մնացած դերասանական կազմի առմվազն 30 տոկոսը պետք է կանայք, փոքրամասնությունների ներկայացուցիչներ կամ սահմանափակ հնարավորություններով մարդիկ լինեն: Նույն պահանջները տարածվում են նաև ստեղծագործական և տեխնիկական անձնակազմի վրա, որոնք մասնակցում են ֆիլմի ստեղծմանը: Կանոնները նաև տարածվում են մարքեթոլոգների, կինովարձույթով զբաղվողների, հասարակայնության հետ կապերի մասնագետների վրա: Ֆիլմի նկարահանման աշխատանքներում պարտադիր պետք է ներգրավված լինեն նաև նշված խմբերը ներկայացնող ստաժորներ և պրակտիկանտներ: Նոր կանոնները կգործեն այն ֆիլմերի համար, որոնք հավակնում են 2024 թվականի մրցանակներին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |