23:20
«Օսկար»-ը դիտումների ցուցանիշով նոր հակառեկորդ է սահմանել

Փետրվարի 9-ին կայացած «Օսկար» մրցանակի հանձնման 92-րդ արարողության հեռարձակումը ռեկորդային փոքր թվով հեռուստադիտողներ են դիտել: Համապատասխան տվյալները փետրվարի 10-ին հրապարակել Է Nielsen հետազոտական ընկերությունը՝ ABC հեռուստաընկերության պատվերով:

Այս անգամ մրցանակաբաշխությունը դիտել Է ընդամենը 23.6 մլն մարդ:

Հեռուստատեսային վարկանիշների նախորդ հակառեկորդը սահմանվել էր 2018 թվականին, երբ կինոաշխարհի գլխավոր ամենամյա իրադարձության հանդիսականների հաշվիչը կանգ էր առել 26,5 միլիոնի նշագծին:

Վերջին 20 տարվա ընթացքում «Օսկար» մրցանակաբաշխության դիտելիության թվով ամենահաջողը եղել է 2014 թվականի արարողությունը: Այդ տարի այն դիտել է 43,7 մլն մարդ:

Категория: Cinema | Просмотров: 1360 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Օսկար» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0