12:19
«Օսկար 2019»-ի հաղթողները

Նախօրեին Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում ավարտվել է Ամերիկյան կինոակադեմիայի 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը: Ներկայացնում ենք հաղթողներին.

«Լավագույն կոստյումներ» անվանակարգում հաղթել է Marvel-ի «Սեւ հովազը»

«Լավագույն գրիմ և սանրվածքներ» անվանակարգում մրցանակի են արժանացել Գրեմ Քենոմը, Քեյթ Բիսկոն և Պատրիցիա Դեխանին, ովքեր «Իշխանություն» ֆիլմում աշխատել են Քիստիան Բեյլի կերպարի վրա.

Առաջին դերասանական մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում ստացել է Ռեջինա Քինգը «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» ֆիլմի համար։

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը։

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել «Կլանի սև անդամը» ֆիլմի նկարահանող թիմը։ 

«Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչել Ռամի Մալեքը «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի համար։ 

Լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել Օլիվիա Քոլմանը շատերին գրաված «Ֆավորիտուհին» ֆիլմի համար։

«Լավագույն ֆիլմ» մրցանակին արժանացել է «Կանաչ գիրքը»։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Սարդ մարդը» ֆիլմը։

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Բաոն»։

«Կոստյումների լավագույն դիզայն» անվանակարգում հաղթել է «Սև հովազը»։

«Լավագույն կոմպոզիտոր» է ճանաչվել Լյոդվիգ Յորանսոնը։

«Լավագույն երգ» է ճանաչվել «Աստղ է ծնվել»  երգը:

Категория: Cinema | Просмотров: 1061 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Օսկար» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0