16:30
Օսիպյանը` դատարանների շրջափակման մասին

Ո´չ, ոստիկանությունը կաշկանդված չի եղել, կարծում եմ, որ ինքնաբուխ ակցիա էր, շտապ հավաք, – մայիսի 23-ին, անդրադառնալով դատարանների շրջափակմանը, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նրա խոսքերով` ոստիկանությունն ունի տեսանյութեր, որտեղ պարզ երևում է, որ ոստիկանները քաղաքացիներին հորդորում էին մուտքերը բացել: Ավելորդ քաշքշուկներից զերծ մնալու համար փորձել են բացատրական աշխատանքներ տանել և դրական արդյունք չստանալու դեպքում միայն այլ գործողությունների անհրաժեշտություն կլիներ:

Լրագրողի հարցին, որ 1100 հոգու չկարողացան բացատրել, ոստիկանապետը կարճ պատասխան տվեց.

Ո՞վ ասեց 1100 հոգի է եղել: Եթե դուք առաջնորդվում եք քանակով, մեզ համար 1 հոգին էլ է քաղաքացի։

Ոստիկանապետը հրաժարվեց պարզաբանել նաև վարչապետի՝ Հայաստանի դեմ պատրաստվող դավադրության մասին հայտարարությունը, միևնույն ժամանակ չբացառեց դրա հնարավորությունը:

Ինչ վերաբերում է իր հնարավոր հրաժարականի և իրեն Սյունիքի մարզպետով փոխարինելու մասին լուրերին, ասաց, որ առաջին անգամ է լսում.

    Իմ պաշտոնավարման հետագան որոշում է ՀՀ վարչապետը, – նշեց ոստիկանապետը:

Просмотров: 408 | Добавил: manomin98 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0