23:00
Օսակայի շախմատային այգին, Ճապոնիա

Օսակայում մի քանի տարի առաջ անսովոր մի զբոսայգի է կառուցվել՝ շախմատային այգի, որն ամբողջությամբ նվիրված է սեղանի խաղերին։ Ջրանցքի ափին տեղավորված այգում վանդականախշով ներկված նստարաններ, սքեյթբորդի համար նախատեսված արահետներ ու ծաղկաթմբեր կան։

Դժվար է պատկերացնել, որ շրջանը, որտեղ կառուցվել է այս այգին, դեռ մի քանի տարի առաջ անտերության մատնված ու աղբով լցված տարածք է եղել։

Մի քանի տարի առաջ քաղաքի իշխանությունները որոշել են մաքրել շրջանն ու նրա տարածքում էլիտար բնակավայր կառուցել։ Այդ նախագծի շրջանակներում էլ ստեղծվել է այգին։ Նախագծի հեղինակները TOFU Architects ճարտարապետական ընկերության մասնագետներն են։ Այգին կառուցելիս նրանք օգտագործել են ամենահասարակ ու հեշտ հասանելի նյութերը՝ կարտոն, թուղթ, փայտ, վինիլ և չժանգոտվող պողպատ։

Այսպիսով այգու գոտին ամբողջությամբ էկոլոգիապես մաքուր նյութերից է կառուցվել և դրա համար էլ մեծ ժողովրդականություն է վայելում երեխաների հետ հանգստացողների շրջանում։ Թեմատիկ այգին օգտագործում են նաև ըստ ուղիղ նշանակության՝ տեղացիները գալիս են այստեղ սեղանի խաղեր խաղալու համար։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

Категория: Art News | Просмотров: 2473 | Добавил: Moder-003 | Теги: անսովոր զբոսայգիներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0