22:45 Որոնք են ճառագայթման ամենաբարձր մակարդակով սմարթֆոնները | |
|
Գերմանական Statista ընկերության փորձագետները հրապարակել են այն սմարթֆոնների ցանկը, որոնք ունեն էլեկտրամագնիսական ճառագայթման ամենաբարձր մակարդակը, գրում է ria.ru-ն: Առողջության համար վտանգ ներկայացնող սմարթֆոնների շարքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Xiaomi Mi A1 մոդելը, որի ճառագայթման մակարդակը 1կգ-ի հաշվով կազմել է 1,75 վատտ: Երկրորդ հորիզոնականում է OnePlus 5T մոդելը (1կգ-ի հաշվով 1,68 վատտ), մինչդեռ վատագույն եռյակը եզրափակում է Xiaomi Mi Max 3-ը (1 կգ-ի հաշվով 1,58 վատտ): Այնուհետև հաջորդում են OnePlus 6T և HTC U12 Life սմարթֆոնները: Հակավարկանիշը կազմելու հարցում ընկերությունն օգտագործել է ճառագայթային պաշտպանության գերմանական վարչության տվյալները: Աղբյուրը մանրամասնում է, որ Գերմանիայում ճառագայթման թույլատրելի մակարդակը 1 կգ-ի հաշվով 0,6 վատտ է: Մինչդեռ վերթվարկված բոլոր սարքերը զգալի գերազանցում են այդ ցուցանիշը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |