22:45 Օրական յոթ ժամից պակաս քունը կարող Է մեծացնել ինսուլտի վտանգը | |
|
Մասաչուսեթսի ընդհանուր կլինիկական հիվանդանոցի բժիշկները պարզել են, որ օրական յոթ ժամից պակաս տևողությամբ քունը կարող է մեծացնել ինսուլտի ռիսկը: Համապատասխան գիտական աշխատությունը հրապարակված է Nature հանդեսում: Հետազոտությունը կատարվել է մկների վրա: Կրծողներին բաժանել են երկու խմբի. դրանցից առաջինը գիշերվա ընթացքում քնել է ոչ պակաս, քան յոթ ժամ, իսկ մյուսին մշտապես արթնացրել են: Այն մկների մոտ, որոնց զրկել են քնից, արդյունքում դիտվել է լեյկոցիտների մակարդակի բարձրացում և աթերոսկլերոտիկ թիթեղիկների աճ: Ընդ որում՝ խմբերից ոչ մեկում քաշի և խոլեստերինի մակարդակի փոփոխություններ չեն դիտվել: Հետազոտողների խմբին հաջողվել է գլխուղեղում գտնել հիպոկրետին հորմոնը, որը կապված է քնի ընթացքում ոսկրածուծի մեջ արյան սպիտակ բջիջների արտադրման հետ: Հորմոնի նվազեցված պարունակությունն էլ հենց հանգեցնում էր թիթեղիկների ձևավորմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |