11:58 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում | |
|
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, ծեծի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, զենք-զինամթերքի առգրավման ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 2-ական, անձի առևանգման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկությունն աղավաղելու, փաստաթղթի կեղծիքի, ինքնավնասման ու սպանության սպառնալիքի 1-ական դեպք: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |