22:45 Օլիվեր Սթոունին թույլ չեն տվել ֆիլմ նկարահանել Մարտին Լյութեր Քինգի մասին | |
|
Օսկարակիր ռեժիսոր Օլիվեր Սթոունին թույլ չեն տվել իրական փաստերի վրա հիմնված ֆիլմ նկարահանել սևամորթների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգի մասին։ The Hollywood Reporter-ին ռեժիսորը պատմել է, որ նրա վարկածը «չափազանց հանդուգն» է թվացել ստուդիայի ղեկավարներին: kinonews.ru-ի հաղորդմամբ, Սթոունը մտադիր էր պատմել ոչ միայն Քինգի կրոնական և իրավապաշտպան գործունեության մասին, նաև կանանց հետ բազմաթիվ կապերի մասին։ Առաջին անգամ 2013-ին էր հայտարարվել այն մասին, որ Սթոունը Քինգի մասին պատրաստվում է ֆիլմ նկարահանել։ Գլխավոր դերը պետք է խաղար Ջեյմի Ֆոքսը։ Սթոունը նաև ասել է, որ մեր օրերում իր համար դժվար է ֆիլմ նկարահանելը, քանի որ դրանք անպայման պետք է քաղաքակականպես հավաստի լինեն։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |