20:13 Օգտատերերը հայտնում են Google-ի աշխատանքում խափանման մասին | |
|
Հոկտեմբերի 27-ին Google-ի որոնման համակարգում խնդիրներ են դիտվում աշխարհի մի քանի երկրներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդվում Է Downdetector ծառայության Էջում, որը հետեւում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին: Օգտատերերից անսարքությունների համար ամենից շատ գանգատներ են ստացվում ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Պերուից, Բրազիլիայից, Ճապոնիայից եւ Եվրոպայի որոշ երկրներից: Ռուսաստանում խնդիների են հանդիպել առավելապես Մոսկվայի եւ Պերմի բնակիչները, բայց նրանց թիվն աննշան Է: Ծառայության տվյալներով՝ Google-ի օգտատերերի 63 տոկոսը հայտնում Է դժվարությունների մասին իրենց օգտահաշիվներ մտնելու փորձ անելիս, իսկ 36 տոկոսի մոտ խնդիրներ են առաջանում որոնման հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |