10:37 Ողբերգական վթար Գեղարքունիքում | |
|
Գեղարքունիքի մարզում, ապրիլի 22-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով հերթական խոշոր ու ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել։ Ժամը 23։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ալիկ Ե.-ի վարած «Opel» մակնիշի 35 OQ 074 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Նաիրի Ա.-ի վարած «ՎԱԶ 21074» մակնիշի 35 ԼM 778 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «ՎԱԶ 21074»-ի ուղևորներից վարորդի համագյուղացի՝ 59-ամյա Սամվել Ավետիսյանը Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ըստ աղբյուրի՝ ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |