20:00 Ոչ մի պաշտոն չկա, որ հավասար լինի մարդ կոչման հետ․ Թումանյան | |
|
► Խառնվածքից զուրկ մարդը չի կարող ո՛չ նկարիչ լինել, ո՛չ բազմակողմանի մարդ, ո՛չ էլ ընդհանրապես մի մարդ, որը ինքնամոռաց կարող էր տարվել գիտական կամ գեղարվեստական պրոբլեմով: Լեոնարդո Դա Վինչի ► Ես չեմ սիրում ամբարտավան մարդկանց, ովքեր իրենց բարձր են դասում մյուսներից: Այնպես ես ուզում տալ նարնց ռուբլի, և ասել. -Իմանաս քո գինը, կվերադարձնես մանրը: Լև Տոլստոյ ► Մարդ չպիտի ենքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի ենքան դառը լինի որ թքեն: Հրանտ Մաթևոսյան ► Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ: Լառոշֆուկո ► Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ: Հովհաննես Թումանյան ► Խելացի մարդը միշտ համաձայնվում է մեկ ուրիշ խելացի մարդու հետ, իսկ հիմարը սովորաբար չի համաձայնվում ոչ խելացու, ոչ էլ հիմարի հետ: Արիստոտել ► Չկա այնպիսի մարդ, որ կատարյալ լինի: Պլատոն ► Մարդու մեջ բարությունը ձեռքբերովի է, հետևաբար մարդը կարող է ձեռք բերել նաև չարություն, ինչպես որ օդը արևածագի ժամանակ կարող է ստանալ լույս և լուսավորել, իսկ արևամուտից հետո կորցնում է այն և խավարում: Դավիթ Անհաղթ ► Ամեն մեկի կյանքում պետք է մի փոքր անձրևային եղանակ լինի, որպեսզի հետո լավ փայլատակի արևը:-Գուրգեն Մահարի ► Այն մարդը, որը ոչ մի անգամ դեռ չի մտածել փողի, պատվի, ազդեցիկ կապերի ձեռքբերման, պաշտոնների մասին, մի՞թե նա կարող է ճանաչել մարդկանց: Ֆրիդրիխ Նիցշե ► Թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի, ուժեղները այն ստեղծում են: Մաքսիմ Գորկի ► Որքան ավելին լինես, քան էիր, այնքան ավելի մեծ մարդ կլինես: Ուիլյամ Շեքսպիր ► Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ: Ֆիլիպ Չեստերֆիլդ ► Որքան ավելի շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն թաքցնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ կնկատեք դրանք շրջապատող աշխարհում: Մայր Թերեզա ► Ամենամեծ հայտնագործություններից մեկը, որն անում է մարդն իր համար, այն է, որ նա բացահայտում է, որ ի վիճակի է անել այն, ինչի մասին վախով մտածում էր, որ դա գերազանցում էր իր ուժերը: Հենրի Ֆորդ ► Մարդուն կարելի է իշխել միայն իր հավատքի միջոցով, ոչ թե ձեր: Բեռնարդ Շոու ► Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել: Լ. Ֆոյերբախ ► Քչախոս մարդուն շատերը երկար ժամանակ խելոք են համարում, նման այն բանի, ինչպես հանգիստ բնավորությունը հաճախ ընդունվում է իբրև ուժեղ: Բյոռնե ► Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել: Ջոնաթան Սվիֆթ ► Դուք ենթադրում եք, որ հիմարացրիք այդ մարդուն, իսկ նա ոչինչ էլ չնկատեց, դե, իսկ եթե միայն ձևացրե՞ց, թե չնկատեց, այդ դեպքում ո՞վ է ավելի շատ հիմար վիճակում՝ դու՞ք թե՞ նա:-Ժան դը Լաբրյուեր ► Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ: Պլատոն ► Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ: Պլատոն ► Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ: Ցիցերոն ► Մարդը առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու: Բյոռնե ► Ոչ մի մարդ կեղծավոր չէ իր հաճույքների ժամանակ: Քամյու ► Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել: Ռենար ► Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինել: Նժդեհ ► Այն մարդիկ, որոնք չափազանց շատ են ուրախություն ճաշակում, անխուսափելիորեն բթանում են: Բալզակ ► Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան: Լեոպարդի ► Մարդիկ ամենից շատ գնահատում են արտոնությունները, եթե նույնիսկ դրանք ավագ ջահակրի արտոնություններն են թաղման հանդեսում: Լոուել ► Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին: Հերբերտ ► Մարդիկ ատում են նրանց, ովքեր զգացնել են տալիս իրենց ավելի ցածր դիրքը: Չեստերֆիլդ ► Մարդը ստեղծված է հասարակության համար։ Նա ընդունակ չէ և քաջություն չունի միայնակ ապրելու: Բլեքսթոուն ► Մարդ կարող է ինքն իրեն հավատարիմ մնալ լոկ այն դեպքում, եթե նա անդադրում ձգտում է վեր բարձրանալ ինքն իրենից: Լաշելյե ► Մարդը լոկ այն ժամանակ է ինչ-որ բանի հասնում, երբ հավատում է իր ուժերին: Լյուդվիգ Ֆոյերբախ ► Մարդը լուսով` մթության, երջանկության մեջ` թշվառության, լիության մեջ` տառապանքների մասին հազվադեպ է մտածում և ընդհակառակը. միշտ մտածում է մթության մեջ` լույսի, թշվառության մեջ` երջանկության, աղքատության մեջ` լիության մասին: Կանտ ► Նշանակություն չունի, թե ինչպիսին են մարդու նպատակները, մտադրությունները, համոզմունքները, նրան դատելու են… ըստ իր գործերի: Բիչեր ► Մարդկանց մեծ մասը ընկերակցություն է որոնում ոչ թե որպեսզի լսի, այլ խոսի: Պոպ ► Իսկապես ուժեղ մարդն ընդունում է իր թերությունները: Բալզակ ► Ինչքան ավելի ես խելոքանում, այնքան ավելի շատ ես գտնում օրիգինալ մարդիկ: Սովորական մարդը տարբերություն չի տեսնում մարդկանց միջև: Պասկալ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |