14:50 Ո՞ւմ է պատկանում գաղտնալսման իրավունքը | |
|
Այսօր ԱԺ-ում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին պարզաբանել է, թե ո՞ւմ է պատկանում գաղտնալսման իրավունքը։ «Գաղտնալսման իրավունքը ԱԱԾ-ինը չէ, գաղտնալսում իրականացնում են նաև այլ մարմիններ, ուղղակի կապուղիները ԱԱԾ-ն է տրամադրում»,-ասել է Վանեցյանը։ Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ առաջարկվում է ոստիկանությանը գաղտնալսելու հնարավորություն տալ: Ըստ Վանեցյանի՝ ԱԱԾ-ի այդ լիազորությունը ճիշտ է և պետք է պահպանվի. «ԱԺ-ում կքննարկվի այդ նախաձեռնությունը և եթե կդառնա օրենք, մենք պարտավոր կլինենք ենթարկվել»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |