11:16 Ո՞վ պետք է լինի նոր ԱԳ նախարարը | |
|
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախորդ գրառմանս հետ կապված պարզաբանեմ: Մեր նոր ԱԳ նախարարը պետք է. 1. Մաքսիմալ ընդունելի, ընկալելի և ճանաչված լինի Ռուսաստանի կողմից: 2. Մանրամասն տիրապետի բանակցային գործընթացին: 3. Ուղիղ մասնակցություն ունեցած լինի բանակցություններին: 4. Ուղիղ կապ ունենա ՌԴ ղեկավարության հետ (նաև անձնական): 5. Ընդունելի լինի Վաշինգտոնի ու Փարիզի համար: 6. Պետք է աշխատի ինքնուրույն, մինիմալ ազդեցությամբ ղեկավարի կողմից: 7. Պետք է ունենա դիվանագիտական ծառայության լրջագույն փորձ: Բարդ է բայց, եթե 100 հեկտար էլ մեր օգտին հետ բերի` գծված քարտեզի դեմարկացիայի արդյունքում և եթե 1% շանս կա նման խայտառակ ձևակերպումներով համաձայնագրից խուսափելու համար, ուրեմն պետք է անի: Չի կարելի բարդույթավորվել: Պետք է զանգել ու հրավիրել` հանուն պետության ապագայի: Թեկուզ ժամանակավոր: Վերոհիշյալ ստանդարտներին համապատասխանող շատ թեկնածու չկա: Ես 2-ին եմ տեսնում: Այլ մտքեր կա՞ն»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |