10:17
Նոյեմբերի 25-ը Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրն է

Նոյեմբերի 25-ին աշխարհը նշում է կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրը:

Այս օրը նշանավորվում է նաև իրազեկվածության բարձրացման համաշխարհային քարոզարշավի մեկնարկով, որն իրենից ներկայացնում է գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնության դեմ ուղղված 16-օրյա ակտիվ գործունեություն և անցկացվում է յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը:

Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը գլոբալ համավարակ է։ Այն բարոյական ոտնձգություն է կանանց և աղջիկների նկատմամբ, ամոթի դրոշմ՝ բոլոր հասարակությունների վրա և լուրջ խոչընդոտ ներառական, հավասարական և կայուն զարգացման համար։ Իր հիմքում, կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը հարգանքի խորը բացակայության դրսևորում է․ տղամարդկանց չգիտակցումը  կանանց ներհատուկ հավասարության և արժանապատվության մասին։ Սա մարդու հիմնարար իրավունքների հարց է։

Բռնությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ ընտանեկան բռնությունից մինչև թրաֆիքինգ, կոնֆլիկտի ժամանակ սեռական բնույթի բռնությունից մինչև երեխաների ամուսնություն, սեռական օրգանների խեղում ու կնասպանություն։ Այն վնասում է անհատներին և  հեռահաս հետևանքներ է թողնում ընտանիքների և հասարակության վրա։ Սա նաև խորը քաղաքական խնդիր է։ Կանանց հանդեպ բռնությունը կապված է մեր հասարակություններում իշխանության և կառավարման ավելի լայն խնդիրների հետ։

Մենք ապրում ենք տղամարդկային գերակշիռ հասարակության մեջ։ Կանայք զոհ են դառնում բռնությանը նրանց բազմաթիվ անհավասար պայմանների մեջ պահելու հետևանքով։

Категория: Օրացույց | Просмотров: 739 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Կանանց դեմ ուղղված բռնության վերացմ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0