10:13
Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է

Երեխաների համաշխարհային օրն ամեն տարի նշվում է նոյեմբերի 20-ին։ 1954թ․ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել այս տոնը, որպես համաշխարհային եղբայրության եւ երեխաների փոխըմբռնման օր, որը նվիրվում է ամբողջ աշխարհում երեխաների բարօրության ապահովմանն ուղղված գործունեությանը։

ՄԱԿ-ը կառավարություններին առաջարկել է տոնը նշելու համար ցանկացած նպատակահարմար օր ընտրել, եւ ենթադրել է, որ Երեխայի համաշխարհային օրը կծառայի ազգերի միջեւ համերաշխության եւ համագործակցության ամրապնդմանը։

Նոյեմբերի 20-ը նշանավորում է այն օրը, երբ ասամբլեան 1959թ․ ընդունել է Երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ․՝ Երեխայի իրավունքների մասին բանաձեւը։

Категория: Օրացույց | Просмотров: 836 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Երեխաների համաշխարհային օր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0