21:03 Նոտր Դամի վերականգնմանը դրամաշնորհ կտրամադրի | |
|
Եվրամիությունը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների ֆինանսավորմանը, որը լրջորեն տուժել Է ապրիլի 15-ի երեկոյան բռնկած հրդեհի հետեւանքով: Ապրիլի 16-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եվրահանձնաժողովը Եվրոպայի հիմնադրամներից հատուկ դրամաշնորհ կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը Եվրոպայի և աշխարհի մշակութային սեփականության բաղկացուցիչ մասն Է: Հենց որ հայտնի դառնան վնասի չափը և վերականգնողական աշխատանքների գնահատման արժեքը, Եվրահանձնաժողովը որոշում կընդունի ֆինանսավորման չափի մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունում: Ապրիլի 15-ին ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին այդ հրդեհը որակել են «ողբերգություն ամբողջ մարդկության ժառանգության համար» և խոստացել են ապահովել Եվրամիության լիակատար համերաշխությունը Ֆրանսիայի հետ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |