11:15 «Նորից եմ առաջարկում, զանգի՛ր Բայդենին...»․ քաղաքագետ | |
|
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից եմ առաջարկում, զանգի՛ր Բայդենին... 2. Եթե չես կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, տնտեսական օրակարգ ձևավորիր: Առաջարկիր տնտեսական պրոյեկտներ: (1000 անգամ ասել եմ ինչ տեսակի): Խոստացիր, որ ամերիկյան ներդրումները Հայաստանում չեն ճնշվի: 3. Առաջարկիր տեխնիկական աջակցություն Իրան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար (ադրբեջանցիք արդեն բզբզում են): 4. Հաստատիր, որ մինչ ապրիլի 24-ը հայ-թուրքական երկխոսություն չես սկսելու (դա իրեն խանգարելու է ճանաչման հարցում), (դա թուրքական ռազմավարությունն է հնարավոր ճանաչումը չեղարկելու համար՝ հղում անելով երկխոսությանը): 5. Խնդրիր գոնե 10-15 ռազմագերիների վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո: Չի մերժի, նման հումանիտար ակցիան իրեն էլ է պետք: Ալիևն էլ իրեն չի մերժի, չի կարող: 6. Շնորհակալություն հայտնիր 907-րդ բանաձևի վերաբերյալ դիրքորոշման համար (մնացածը իրենք կհասկանան): 7. Բարձրացրու «Հազարամյակի մարտահրավերների» հարցը: Մենք արդեն համապատասպանում ենք բաղադրիչներին (վատ տնտեսական ցուցանիշների պատճառով): 8. Վերջապես բացատրիր, (մեզ չէ, գոնե իրեն) հասկանա Արցախի հարցում, թե ինչ ես ուզում և անում: Նոյեմբերի 8-ից առաջարկում եմ...»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |