22:45 Նորագույն հիպերքարի բոլոր օրինակները վաճառվել են 2 տարվա կտրվածքով | |
|
Դուբայում ներկայացված 5000 ձիաուժ հզորությամբ Devel Sixteen հիպերքարի ապագա գնորդների ցանկն արդեն լրացվել է մեքենայի թողարկումից երկու տարի առաջ: Ինչպես գրում է Motor.ru-ն, Devel Motors ընկերության ղեկավարությունը մեծ ուշադրությամբ է ընտրում ապագա գնորդներին, որոնց մոտ բավական գումարի առկայությունը դեռևս չի երաշխավորում մեքենայի ձեռքբերումը: Իսկ մեքենայի գինը մեկնարկում է 1,6 մլն դոլարից: Ընկերության նախագահի խոսքով՝ Էմիրություններում, որտեղ գտնվում է ապրանքանիշի կենտրոնակայանը, շատ դժվար է տարբերվել, քանի որ երկրում հարյուրավոր սուպերքարեր և հիպերքարեր կան: Սակայն իրենց հաջողվել է 12,3 լիտր ծավալային V16 շարժիչով մեքենա ստեղծել սովորական ճանապարհների համար: Շարժիչի հզորությունը կազմում է 5007 ձիաուժ, որի շնորհիվ մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 1,8 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 515 կմ/ժամ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |