23:00
Նոր սերնդի Mercedes-Benz CLA սեդանը

Համացանցում է հայտնվել նոր սերնդի Mercedes-Benz CLA սեդանի լուսանկարը։ Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Լաս Վեգասում CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ։  

Նորույթը կառուցել են MFA ճարտարապետության հիմքով, որը ստեղծվել է հատուկ կոմպակտ դասի ավտոմեքենաների համար։ Նոր սերնդի CLA-ն ունի բումերանգի ձևով կառուցված լուսադիոդային ցերեկային վազքի լույսեր։ Այժմ սեդանն ունի ավելի շեղ տանիք, ինչպես նաև սպորտային բամպերներ։ Ընկերությունում հայտարարել են, որ նորույթը կդառնա «իր դասի ամենաէմոցիոնալ մեքենան»։ 

Mercedes-CLA-ն հագեցած է Interior Assistant գործառույթով, որը, ենթադրվում է՝ կաշխատի, երբ մեքենան շարժման մեջ չի լինի, որպեսզի չշեղի վարորդին։ 

Категория: Auto News | Просмотров: 6866 | Добавил: armenlur | Теги: սեդան, MERCEDES-BENZ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0