23:00 Նոր Porsche Cayenne-ը կվերածվի էլեկտրամոբիլի | |
|
Նոր Porsche Cayenne-ը կվերածվի էլեկտրամոբիլի, հաղորդում է Autoweek պարբերականը: Նոր մոդելի ամբողջական էլեկտրիֆիկացումը պայմանավորված է նրանով, որ Porsche էլեկտրաքարերի ծրագրի նախկին ղեկավար Շտեֆան Վեքբախը նշանակվել է «չորրորդ» Cayenne-ի նախագծի համակարգողի պատշոնում: Cayenne նախագծի ղեկավարի պաշտոնը դարձել էր թափուր, երբ Porsche-ից հեռացել էր Մանֆրեդ Հարերը. գերմանացին տեղափոխվել է Apple եւ օգնում է IT-հսկային ստեղծել առաջին էլեկտրամոբիլը: Շտեֆան Վեքբախի նշանակումը Cayenne նախագծի համակարգողի պաշտոնում դե ֆակտո հաստատում է քրոսովերի վերածումն էլեկտրամոբիլի, համարում են Autoweek-ի աղբյուրները: 2030 թվականին էլեկտրական շարժիչներով կհամալրվի մոդելային շարքի 80 տոկոսը: Սակայն հունվարին մակնիշի ներկայացուցիչները հայտարարել էին AutoExpress-ին, որ Cayenne-ի ապագայի մասին որոշումը դեռեւ չի կայացվել:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |