13:05
Նիկոլ Փաշինյանը՝ չի բացառում ԱԱԾ-ում ստուգումների անցկացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում ԱԱԾ-ում ստուգումների անցկացումը: Մայիսի 8-ին վարչապետն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսին՝ պատասխանելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով քննության օբյեկտիվության մասին հարցին:

Ինչ վերաբերում է հենց ԱԱԾ-ում ստուգումներին մասին հարցին, ապա դրանք կանցկացվեն,  երբ ժամանակը կգա, խոստացավ Փաշինյանը: Հարցին, թե, ով է իրականացնելու ստուգումը, վարչապետը հիշեցրեց, որ դա  Պետական վերահսկողական ծառայության գործառույթն է. «ՊՎԾ-ն Սանասարյանը չէ: Լյուդովիկոսի ժամանակներն անցել են», - ասաց Փաշինյանը:

«Քանի որ մենք այսքան անկեղծացանք, ասեմ, որ ԱԱԾ-ում փաստաթղթերի ոչնչացման փաստով ծառայողական քննությունն է անցկացվում: Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ում ոչնչացրել են փաստաթղթերը: Դա հանցագործություն է: Փաստաթղթերը նրանց սեփականությունը չեն», - նշեց Փաշինյանը: Ոչնչացված փաստաթղթերի բովանդակության մասին վարչապետը չկարողացավ որեւէ կոնկրետ բան հաղորդել, քանի որ դրանք ոչնչացված են:

 «Ֆանտոմ գործ: Բայց հետեւանքները պետք է լուրջ լինեն», - նկատեց Փաշինյանը:

Просмотров: 578 | Добавил: manomin98 | Теги: Նիկոլ Փաշինյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0