11:38
Նիկոլ Փաշինյանի գրառումը

Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով՝ ստորև հղված կայքի միջոցով:

Խնդրում եմ նաև ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո:

Կանխավ շնորհակալություն»,-գրել է նա:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 281 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Նիկոլ Փաշինյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0