07:46
Նիկոլ Փաշինյան․ «Ռանչպար»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում երեկ գրում է․

«Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետեւություն պիտի անեմ, ինչ-որ բան պիտի ասեմ:

Նախ մտածեցի գրառում անել, բայց հասկացա, որ գրառումով չեմ կարողանա ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել: Ապա՝ մտածեցի ուղիղ եթեր մտնել, բայց հասկացա, որ ուղիղ եթերում էլ ասելիքս կաղալու է:

Արդյունքում ստացվեց մի այսպիսի բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»: Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաև՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաև հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին:

Ռանչպար
Երազանքը երազելու համար չէ լոկ,
Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր,
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։
*
Մանուկների բորբ աչքերի կարոտը տես,
Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝
Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես
Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ:
*
 
Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից,
Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք,
Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ,
Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա:
*
 Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ,
Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք,
Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ,
Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:

Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ,
Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան,
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Բացեք դուռը Հայրենիքի երջանկության»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 408 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Ռանչպար» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0