19:45 Նեյմարը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-ի դեմ հանդիպումը | |
|
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-ի դեմ պատասխան հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Le Parisian-ը: Ըստ պարբերականի, թեպետ Նեյմարը ապաքինվել է ստացած վնասվածքից, սակայն չի մասնակցել ՉԼ հաջորդ խաղին, քանի որ ՊՍԺ-ում չեն ուզում, որ բրազիլացու վնասվածքը կրկնվի: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-«Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի դեմ հանդիպումը: Պիկեն չի մասնակցի այս խաղին ծնկի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |