23:00
Netflix-ը «Հարյուր տարվա մենությունը» սերիալի կվերածի

Netflix ընկերությունը գնել է Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը ֆիլմի վերածելու իրավունքը՝ հայտնում է Variety-ն։

Գրքի մոտիվներով կնկարահանվի իսպաներեն սերիալ։ Նախագծի պրոդյուսերները Մարկեսի որդիներն են։ Որևէ այլ մանրամասնություն Netflix-ն առայժմ չի հայտնում։

«Հարյուր տարվա մենություն» վեպը ռեալիզմի ամենահանրահայտ ստեղծագործություններից մեկն է։ Գիրքը թարգմանվել է 46 լեզուներով։ Առաջին անգամ այն հրատարակել են 1967թ․։ Մինչ այժմ վեպը չի էկրանավորվել։

Категория: Cinema | Просмотров: 625 | Добавил: Moder-003 | Теги: Netflix | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0