15:53
Ներկայացվել են էնդոկրինոլոգիական ծառայության առաջնահերթությունները

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատուների և մարզային բժշկական կազմակերպությունների էնդոկրինոլոգների մասնակցությամբ: 

Կարևորելով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման գործընթացում էնդոկրինոլոգիական ծառայության դերն ու նշանակությունը` մասնագետները բարձրաձայնել են այն հիմնական հարցերը, որոնք ծագում են աշխատանքի ընթացքում, և առաջնահերթությունները:

Քննարկման ընթացքում ընդգծվել է էնդոկրինոլոգիական ծառայությունում կլինիկական ուղեցույցների գործնականում կիրառման կարևորությունը, շեշտադրվել շաքարային դիաբետով պացիենտների հետ տարվող աշխատանքների վարքագծային, կենսակերպի փոփոխությունների, շաքարային դիաբետի ազգային ռեգիստրի ստեղծման և արտահիվանդանոցային էնդոկրինոլոգիական ծառայության բարելավման անհրաժեշտությունը: 

Միաժամանակ, ներկաներն այս ոլորտում հաջողություններ գրանցելու գրավական են դիտարկել մարզային բժշկական կազմակերպությունների մասնագետների և էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատուների միջև համագործակցության ուժեղացումը և մշտական կապի ապահովումը: 

Ընթացիկ հարցերը պարբերաբար ներկայացնելու համար մարզային բժշկական կազմակերպությունների էնդոկրինոլոգները առաջարկել են, որ նման աշխատանքային հանդիպումները կրեն շարունակական բնույթ: 

Просмотров: 508 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: էնդոկրինոլոգիա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0