22:45
Ներկայացվել է ժամանակակից էլեկտրական հեծանիվ

Tech Insider‏-ը ներկայացրել է YikeBike կոչվող էլեկտրական անիվը, որը ծառայում է որպես հեծանիվ, որը հնարավոր է ծալել:

Այդպիսով այն կարելի է տեղավորել անգամ պայուսակում և վերցնել ուղևորությունների ժամանակ: Այն նաև բավականին թեթև է և կարող է 23 կմ/ժամ արագություն զարգացնել:

Առանց վերալիցքավորման այն 20 կմ տարածություն կարող է անցնել: Իսկ ամբողջական լիցքավորման համար ընդամենը 90 րոպե է անհրաժեշտ:

Տրանսպորտային նորարար միջոցը համալրված է լույսերով, որոնք օգնում են ապահովել անվտանգությունը:

YikeBike-ը ներկայանում է երկու մոդելով, որոնցից մեկը համալրված է հավելյալ 3-րդ անիվով:

Այն ստեղծվել է կարճ տարածություն անցնելու համար և լրացնելու տրանսպորտի վերջին կետի և անհրաժեշտ վայր հասնելու միջև առաջացող տարածության բացը:

Категория: Innovation | Просмотров: 1145 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0