13:39
Նազելի Վարդանյան․ «Հայաստանը վտանգված է»

Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Լինելով Էկոլոգիական իրավունքի շատ նեղ մասնագետ` աշխատել եմ Հայաստանի բոլոր ղեկավարների հետ` Կ.Դեմիրճանից սկսած: Անկախ նրանից, թե ինչ որոշում է հետագայում ընդունվել, չի եղել դեպք, որ ինձ որևէ մեկը ընդհատի ու չուզենա լսի մասնագետի կարծիքը: Մեր երկրում գիտնականները, մասնագետները միշտ հարգված են եղել: Այն էլ այն մասնագետի կարծիքը, որը, այս հարցով, նույն Վարչապետի որոշմամբ ստեղծված, Աշխատանքային խմբի անդամ է և դեռ 2018թ. սեպտեմբերին Իրավական վերլուծություն է արել և 33 էջ ծավալով եզրակացություն է ներկայացրել Վարչապետին, ինչը մինչև օրս չի էլ քննարկվել:

Այդ եզրակացության մեջ մանրամասն նշել եմ ՀՀ օրենսդրության ու միջազգային Կոնվենցիաների խախտումները, բոլոր կոռուպցիոն ռիսկերը:

Երեկ, ինձ Վարչապետը երեք անգամ ընդհատեց, չուզենալով լսել և ըմբռնել թե ինչ եմ ասում` լինելով լրիվ մերկ բնապահպանության և իրավունքի հարցերում: Այս հարցը որոշվել է մեր երկրից դուրս, իշխանությունը չի կարողանում դիմադրել և փորձում է ո´չ իրավական, ո´չ մասնագիտական հիմնավորումներով ժողովրդին ինչ որ բան համոզել: Սա շատ մտահոգիչ է: Հայաստանը վտանգված է»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 465 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Նազելի Վարդանյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0