14:16
Նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը սնա՞նկ է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր,ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վատահամբավ ղեկավար,մարզի հանրակրթության ոլորտը 20 տարի ղեկավարած Սահակ Մինասյանը, պարզվում է սնակն է... Նրա պարտքը ԱյԴԻ բանկին կազմում է մոտ 138 հազար ԱՄՆ դոլար, որը վերջինս չի սպասարկում, ինչի պատճառով էլ, ըստ վերջին տեղեկությունները, բանկը կրթական գործի Կոլումբոսին դատի է տվել...

Չզարմացա, երբ իմացա այս տեղեկությունը, քանի որ նույն Մինասյանն ընդամենը 1,6 տարվա մեջ իր ֆան-ակումբի հետ միասին սննկացրեց Շիրակի պետական համալսարանը...

Զավեշտալին այն է, որ իրոք պատկառելի ունեցվածք ունեցող Սահակ Մինասյանը (ՀԷԿ, տներ Երևանում և Գյումրիում, շենք-շինություններ և այլն) սննակ է ներկայանում, որ բանկից վերցված գումարները չվճարի, իսկ օրվա հացի փող վաստակող հասարակ հայաստանցու ամենակարևոր խնդիրներից մեկը նույն բանկերից վերցված գումարների սպասարկումը ժամանակին կատարելն է...

Ստացվում է, բանկերից մի քանի հարյուր դոլար տոկոսով գումար վերցնողները նաև պետք է վճարեն Մինասյանի նման պարտապանների ծախսերը, քանի որ, ինչպես վերջինս է ներկայանում, ինքը սնանկ է և չի կարող վճարել մոտ 138 հազար դոլար գումարը...»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 522 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Գագիկ Հանբարյան, Սահակ Մինասյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0