10:36
Նախկին փոխնախարարը` իր հրաժարականի մասին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` նշելով հրաժարականի պատճառները: 
«Հարգելի ընկերներիս և ՓՄՁ համայնքի գործընկերներիս՝ կներեք, որ ուշ եմ արձագանքում ձեր հարյուրավոր զանգերին, նամակներին:
Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով: Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել, այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով:
Իհարկե, ինձ մշտապես ճնշել ու պարտադրել է այն պատասխանատվությունն ու վստահությունը, որն ունեցել եմ Ձեր կողմից: Այստեղ դիմանալ/չդիմանալու խնդիր չէր դրված, երբևէ դա ինձ համար խնդիր չի եղել և հանուն նպատակի դիմադրել կարողանում եմ:
Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է:
Շնորհակալ եմ Ձեր վստահության, աջակցության համար:
Շարժվում ենք առաջ: 
Մոտ ապագայում մեր երազած ծրագրերը կյանքի կկոչենք ավելի արդյունավետ ձևաչափերով»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 501 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Հակոբ Ավագյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0