10:43
Նախկին մարզպետի կոշտ արձագանքը պատգամավորին

Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հակադարձել է Շիրակի մարզից «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված, Շիրակի նախկին փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանին՝ գրելով.

«Այսօր Սոֆյա Հովսեփյան կոչված նորելուկ պատգամավորն ինձ, ի թիվս այլոց, մեղադրել է Շիրակի մարզն ավերելու մեջ: Եթե հավես ունենայի գլուխ դնել, դատի կտայի զրպարտության համար: Բայց եթե ինքը փաստեր ունի, թող դիմի դատախազություն: Ուրախ կլինեմ հետը դատարանում հանդիպել:
Հա, մեկ էլ, եթե այդքան քաջ էիր, ինչո՞ւ դրա մասին ինձ չէիր ասում, փոխարենը պատիվ էիր համարում, որ քեզ ընդունում էի»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 658 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սոֆյա Հովսեփյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0