23:00 «Նախախնամություն» (Ավստրալիա, 2014) | |
|
Ապագա... Գիտնականներն արդեն ստեղծել են ժամանակի մեքենա, և այս հայտնագործությամբ քաղաքակրթությունը հասել է մի նոր մակարդակի: Դրա շնորհիվ արդեն ի հայտ է գալիս հնարավորություն՝ փոխելու անցյալի սխալները և ներկան դարձնելու ավելի լավը: Ինչպես նաև, այս մեքենան օգնում է կանխել հանցագործությունները, մինչ դրանց տեղի ունենալը: «Նախախնամություն» (Predestination) ավստրալական ֆանտաստիկ թրիլեր է, նկարահանվել է 2014 թվականին: Ռեժիսորներն են Մայքլ և Փիթեր Սփիրիգները: Ֆիլմի սցենարը Ռոբերտ Հայնլայնի «Մենք բոլորս զոմբի ենք» գրքի հիման վրա է: Այն ժամանակի մեջ ճանապարհորդություններից մեկի պարադոքսի մասին է՝ Նախախնամության պարադոքսի (Predestination paradox): «Ժամանակի բյուրոն» փորձում է գտնել այն տեռորիստին, որից կախված են հարյուրավոր մարդկանց կյանքեր: «Ժամանակի ագենտը» մինչ հրաժարական տալը պարտավոր է կատարել իր վերջին հանձնարարությունը՝ ապահովել իրեն փոխարինող մեկին: Ջոն անունով մի տղամարդ գրող, ում ժամանակի ագենտը պատրաստվում է դարձնել իր փոխարինողը, նախկինում եղել է կին և հետաքրքրված է ժամանակային ճանապարհորդություններում: Նա հատկապես ցանկանում է վրեժ լուծել այն մարդուց, ով մի ժամանակ ծանոթացել էր երիտասարդ Ջոնի՝ նույն ինքը Ջեյնի հետ, և ապա թողել նրան արդեն հղի՝ ապագա երեխայի հետ: Ժամանակի ագենտը տալիս է Ջոնին այսպիսի հնարավորություն, բայց շուտով Ջոնը հասկանում է, որ ամեն ինչ այնքան միանշանակ և պարզ չէ, ինչքան թվում էր... Ֆիլմի թրեյլերը՝
Ֆիլմը դիտեք այստեղ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |