12:43
Նախարարն առաջարկում է 45% ծխախոտի գնի բարձրացում

Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ` ծխելը թողածների և չսկսածների շրջանում: Այս մասին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Գրառման մեջ ասված է․
«Երբ ես խոսում եմ ապացուցողական քաղաքականության մասին, նկատի ունեմ նաև նման հետազոտությունները։ Այն կատարվել է 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից։
Հետազոտության անվանումն է «Ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման բաշխիչ ազդեցության գնահատումը Հայաստանում․ ծախս արդյունավետության ընդլայնված վերլուծության արդյունքները։
Ներկայացված էր տվյալ վերլուծության հիմնական արդյունքը մինչև ամբողջական հայերեն տեքստի լինելը։ Շուտով կներկայացնեմ նաև բազմաթիվ երկրների փորձը, թե ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերում հարկային եկամուտների աճի՝ ի պատասխան հակառակի մասին պնդողների»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 501 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ծխախոտի գնի բարձրացում | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0